aregjan (aregjan) wrote,
aregjan
aregjan

գրենք հայերեն

Հայեր ջան, եկեք գրենք հայերեն։ Հայերեն տառերով։ Ինչու՞ է սա այսքան դժվար։
Ինչու՞ է ինտերնետում հայերի մեծամասնությունը շփվում ռուսերեն, իսկ մնացածը
գրում լատինատառ, ու էն էլ հայա-ռուսա-անգլիախառը, ու այնպիսի գեշ քերականական
սխալներով․․․

Իսկապե՞ս դա այդքան դժվար է։ Ծուլանու՞մ ենք։

Ու եթե մենք չենք ուզում գրել/խոսել հայերեն, կարդալ հայ գրականություն/քնարերգություն, իմանալ հայ պատմությունը․․․ապա ասացեք ինձ՝ ինչու՞մն է կայանում մեր հայությունը։
«Թուրքերի մաման» ու «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» գոռգռալո՞վ։
Էսքա՞նը։
Վե՞րջ։

Չեմ ուզում ոչ մեկին ոչնչում մեղադրել։ Չեմ ուզում մարդկանց խելք սովորեցնել։ Ուղակի ինձ ցավալի է
տեսնել թե ինչ է կատարվում։
  • Post a new comment

    Error

    default userpic
  • 15 comments